Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդարանի` քաղաքացիական ազատությունների, ներքին եւ ընդհանուր գործերի գծով հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը: Քվեարկությունն անցկացվել է Եվրախորհրդարանի դահլիճում:Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Քվեարկությունը կրում է հանձնարարական բնույթ: Առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշումը պետք է վերջնականապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչպես նաեւ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:
Եվրոպական հանձնաժողովը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՄ խորհրդին էր հանձնարարել արագ կարգով վերանայել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշումը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



