Սիրտս շարունակում է մնալ ազատ. Մհեր
ԼԱՅՖTert.am Life-ը գրում է.
Երեկ երեկոյան երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հումորային լուսանկար էր հրապարակել:
Tert.am Life-ը կապվեց Մհերի հետ՝ զավեշտալի լուսանկարի պատմությունն իմանալու և ոչ միայն:
«Վերջերս ենք լուսանկարվել արտերկրում: Հումորի պակաս կար, իսկ Արամեի հասակը միշտ մեր առաջնային թեմաներից մեկն է: Արամեն իմ լավ, մտերիմ ընկերներն է: Արդեն 12 տարի է ընկերություն ենք անում»-, ասաց Մհերը:
Լավ ընկերներ են Մհերն ու Արամեն, սակայն միասին դեռևս չեն համագործակցել:
«Արամեն վաղուց խոսք է տվել, որ ինձ երգ է նվիրելու, սակայն խոստումը դեռ չի կատարել: Ես սիրով սպասում եմ»,-ավելացրեց երգիչը:
Մհերն օրեր առաջ ներկայացրեց իր և քրոջ՝ Ռոզայի, զուգերգը, որը կոչվում է «Հարազատ հոգի»: Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերը՝ Անուշ Ալեքսանյանի: Երգն առաջին անգամ հանդիսատեսի դատին ներկայացվել է Մհերի մենահամերգին:
Բավականին ժամանակ է, ինչ չի քննարկվում Մհերի անձնական կյանքը, իսկ լռությունը երգիչն այսպես մեկնաբանեց,- «Որովհետև չկա ո'չ հաստատելու, ո'չ էլ հերքելու լուր: Սիրտս շարունակում է մնալ ազատ»:
Նյութը՝ Անահիտ Կասամանյանի