Հոլանդական ոստիկանությունը 42-ամյա թուրքի է ձերբակալել՝ սպառնալիքների կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոլանդական ոստիկանությունը 42-ամյա թուրքի է ձերբակալել՝ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ կապված սպառնալիքների կասկածանքով, որը Նիդեռլանդների թուրքական համայնքում լարվածություն է առաջացրել: Այս մասին գրում է Reuters-ը:
Ձերբակալվածը՝ թուրքական ծագումով Հոլանդիայի քաղաքացի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներից է: Նրան կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ նմանատիպ 150 բողոքի շուրջ հետաքննություն է տարվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ոստիկանությունում չեն բացառում նոր ձերբակալությունների հնարավորությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



