Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սկանդալը շարունակվում է. ադրբեջանցի երգչուհին պատասխանել է Անդրեին «Սարի աղջիկ» երգի կապակցությամբ

ՖՈՏՈ

News.am-ը գրում է.

Ի՞նչը կարող է ուրախացնել մեզ ծանր աշխատանքային երեքշաբթի առավոտյան: Բոլորիս տրամադրությունը կօգնեն բարձրացնել հարեւան երկրի լրատվամիջոցները, քանի որ նրանց անհամարժեքության աստիճանն առաջացնում է համապատասխանաբար ժպիտ ու ժամերով ծիծաղելու ցանկություն:

Եվ այսպես, օրեր առաջ Գերմանիայում կայացած Daf BAMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայ երգիչներ Անդրեն ու Սիրուշոն արժանացել են պարգեւների (Անդրեն` The Best Armenian Male Act, Սիրուշոն` The Best Armenian Female Act):

Մրցանակը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի իր երկրպագուներին, ինչն իհարկե, անտարբեր չի թողել մրցանակաբաշխությանը մասնակցող ադրբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի: Անդրեի շնորհակալական ելույթից մոտ մեկ ժամ հետո իր մրցանակը ստանալիս երգչուհին որոշել է հետ չմնալ եւ իր շնորհակալական խոսքում նշել է.

«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա»,-նշեց երգիչը:

Անդրեի համար ծիծաղելի է ադրբեջանցի երգչուհու` Արցախին շնորհակալություն հայտնելը:

«Ացախում նրան ոչ ճանաչում են, ոչ էլ սիրում կամ ընդունում են իրեն եւ իր երկիրը. տենես` ինչո՞ւ է շնորհակալություն հյատնում...Ինչպես միշտ ադրբեջանցիներն ինքնախաբեությամբ են զբաղվում: Ինչքան «Սարի աղջիկ» երգն է իրենցը, նույնքան էլ` Արցախը: Նրան մեծ սիրով կհրավիրեի Արցախ, որին նա եվրոպական մեծ բեմից շնորհակալություն է հայտնում: Թե նա կտեսնի Արցախի ողջ գեղեցկությունը, թե արցախցին կծանոթանա իրեն շնորհակալություն հայտնող հարեւան երկրի` մեզ համար անհայտ ժողովրդական արտիստի հետ»,- հեգնանքով ասել է Անդրեն NEWS.am STYLE թղթակցի հետ զրույցում:

Vesti.az-ն էլ կապվել է Ադրբեջանի ներկայացուցչուհի Այգյուն Կյազիմովայի հետ, որն իր չափազանց օրիգինալ ելույթում ասել է.

«Նախ ես չեմ ասել «Շնորհակալություն Ադրբեջան», «Շնորհակալություն Ղարաբաղ», ես ասել եմ «Շնորհակալություն իմ Ադրբեջան», «Շնորհակալություն իմ Ղարաբաղ» (այստեղ դու իհարկե չափն անցար, աղջիկ ջան): Ամբողջ աշխարհն ընդունում է,որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է (ի՞նչ աշխարհ, ո՞վ է ընդունում):

Ղարաբաղը ի՛մն է,մե՛րն է (լավ, մենք այս «երգը» գիտենք արդեն): Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա (ըստ երեւույթին պարսատիկով է կրակել՝ Ֆիզուլիից փախչելիս, իսկ եթե ոչ՝ ապա նման խոստովանությունից Հաագայի դատարավարության հոտ է գալիս): Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ (աստված իմ, ինչպիսի ծանր ապրումներ): Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները (դե իհարկե, կեցցես, կանխիր այն ու ոչ մեկ անգամ)»,- նշել է երգչուհին:

Ադրբեջանի ժողովրդական արտիստը (ըստ Վիքիպեդիայի դա 1918 թ. ստեղծված պետություն է: Ադրբեջան տերմինը առաջին անգամ որպես պետության պաշտոնական անուն գործածվել է 1918 թ. մայիսի 28-ին, ինչպես հայտնի է Քըրք Դուգլասը այդ երկրից մեկ տարով մեծ է) նաեւ հստակեցրել է, թե ինչու է սխալմամբ հայ երգիչ Անդրեին Սիրուշո անվանել:

«Այնտեղ երկու հայ երգիչներ էին ելույթ ունենում՝ Անդրեն ու Սիրուշոն: Ես կարծեցի, թե ադրբեջանական ազգային «Սարյա Գյալին» երգը Սիրուշոն է կատարել: Պարզվեց, Անդրեն էր կատարողը: Նրանց անուններն ինձ համար կարեւոր չեն, նրանք միայն մեկ անուն ունեն՝ «հայեր» (սարսափելի է): Մենք թույլ չտվեցինք, որ նրանք հասնեն իրենց նպատակին (այո, այո, միայն այդպես):

 

ՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանԲժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Փաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Փաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Խոշտանգել են 27-ամյա լրագրող Վիկտորյային