Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին
ՍՊՈՐՏՄոսկվայում սեպտեմբերի 25-ին կմեկնարկի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն արդեն անցկացվում է 10-րդ անգամ: Հուշամրցաշարին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը:
Տալի հուշամրցաշարը «Շախմատը թանգարաններ»-ում ծրագրի մաս է: Այն տեղի է ունենալու ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժնից:
Բացի Լևոն Արոնյանից մրցաշարին մասնակցելու են նաև աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև գրոսմայստերներ Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը և 4 այլ շախմատիստներ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



