Արծիվը կնոջ վրա Է հարձակվել Ավստրալիայի կենդանաբանական այգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպապոչ արծիվն առավոտյան մի կնոջ վրա Է գրոհել Կառամբինի կենդանաբանական այգում, որը գտնվում Է Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքից հարավ ընկած տարածքում (Քվինսլենդի նահանգ): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը:
Տուժած կինը, որը մոտ 30 տարեկան Է, դեմքին եւ ձեռքերին խորը վերքերով շտապ տեղափոխվել Է Գոլդ Քոստի հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն Է:
Կենդանաբանական այգու աշխատողներն առայժմ հրաժարվում են այս միջադեպն ինչ-որ կերպ մեկնաբանելուց:
Սեպապոչ արծիվն Ավստրալիայի խոշորագույն փետրավոր գիշատիչն Է եւ Կանաչ մայր ցամաքի ու Պապուա Նոր Գվինեայի տեղային տեսակ Է: Նրա թեւերի բացվածքը կազմում Է շուրջ 2,8 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



