Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքում՝ սեպտեմբերի 6-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 7-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 6-ին էապես չի փոխվի, 7-8-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում՝ 6-7-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն և քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ արագությամբ, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



