Հայաստանից արտաքսվել է 2 օրենքով գող (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՈՒՐԵՐ.com-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահները Հայաստանից երրորդ երկիր են արտաքսել օրենքով գողեր՝ 51-ամյա Ալեքսանդր Մակարյանին՝ մականունը Ալո, և 37-ամյա Նորայր Փիլոյանին՝ մականունը Քոնչ:
Ըստ տեղեկությունների՝ վերջիններս քաղաքական նկրտումներ են դրսևորել և գողական աշխարհի միջոցով ցանկացել են ներգրավվել առաջիկա ընտրական պրոցեսների մեջ, որը կանխվել է այս կերպ:
Նշենք, որ թե’ Ալոն, թե’ Քոնչն ակտիվ ներգրավված են Հայաստանի քրեական իրադարձությունների մեջ և լուրջ դերակատարում ունեն քրեակատարողական հիմնարկներում կատարվող իրադարձություններում: Այսպես ասած՝ համարվում են «ակտիվ գողեր»:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես այս լուրը դեռ չի հաստատել:
Ալո

Քոնչ

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



