Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հեռուստատեսային նախագծեր, երեկոյան աշխատանք ու ընտանիք. Լայանայի գլխապտույտ առօրյան

ԼԱՅՖ

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ը բավականին բովանդակալից զրույց է ունեցել երգչուհի Լայանայի հետ:

 Ի՞նչ նոր նախագծի է մասնակցելու երգչուհին, ինչպե՞ս է կարողանում համատեղել կարիերան և տնային տնտեսությունը, այս և մյուս հարցերի պատասխանները զրույցում:

  -Վերջին ժամանակաշրջանում երգչուհի Լայանան լուռ է: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը:

 -Բոլորը հարցնում են, թե ինչու չկա նոր տեսահոլովակ, իսկ դրա բացակայությունը բացատրված է նրանով, որ ամբողջ ամառ նկարահանվել եմ հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ամենակարող երգիչ» նախագծում: Հեռուստատեսային այս հարթակում մրցում են ռեստորանային այն երգիչները, ում կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ»-ը հնարավորություն կտա նոր հայացքով և այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում և թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչև հայրենասիրական և միջազգային կատարումներ, շանսոնից մինչև երևանյան երգեր: Իսկ թե որքանով ենք մենք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամները և հեռուստադիտողը:

  

 -Գիտենք, որ ժուրիի անդամներն են Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը և հրավիրյալ ժյուրիներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան: Դժվար չէ աշխատել նման խստապահանջ մարդկանց հետ:

 -Պիտի ասեմ, որ իսկապես դժվար է, քանի որ նրանք իսկապես խստապահանջ են: Անհամեստ չթվա, բայց երևի այս նախագծում ամենահայտնիներից մեկը ես եմ և ժուրիի անդամների այդ աստիճան քննադատությունները վրաս ազդել էին: Այս ամենին էլ հուզմունքն էր գումարվել, բայց հետո անցավ ամեն ինչ: Հեռուստադիտողը ևս մասնակցելու է քվեարկությանը: Հուսամ ամեն ինչ լավ ավարտ կունենա: Ամբողջ ամառ ջանացել եմ և հուսամ հեռուստադիտողի կողմից կգնահատվի:

 

 

 -Փաստորեն ամառային հանգստից զրկվե՞լ եք:

 -Չնայած այն բանին, որ հանգիստը շատ եմ կարևորում, բայց չհասցրի այս տարի:  Աչքս մնաց ծովի ճանապարհին: Երևի հանգիստը կմնա մյուս տարի: Նախագիծն էլ, որ ավարտվի էլի չեմ կարողանա հանգստի գնալ, քանի որ երեկոյան ակումբում եմ աշխատում ու օրս գերծանրաբեռնված է անցնում:

  -Հեռուստատեսային նախագծեր, երեկոյան աշխատանք ու ընտանիք: Հաջողվո՞ւմ է համատեղել:

 -Ես իսկապես համատեղում եմ: Ինձ համար բացարձակ առաջնային է ընտանիքս: Երբ ունես երեխա ու զգում ես դրա քաղցրությունն ու կարևորությունը, ապա բոլոր գործերը դառնում են երկրորդային, բայց զուգահեռ ուժ ես ունենում ամեն ինչ մեկում անելու: Մշտական աշխատանքս երեկոյան է և ես մինչ ժամը 7-ը ժամանակս ամբողջությամբ նվիրում եմ աղջկաս: Բալիկս դայակ ունի, բայց փորձում եմ ամեն ինչ ես անել: Այսօր նույնիսկ տոլմա եմ պատրաստելու, քանի որ ինձ հյուր է գալու սիրելի սկեսուրս:

  

 -Երգչուհի Լայանան, մինչ ամուսնական կյանքն էլ էր կարողանո՞ւմ կառավարել տնային տնտեսությունը:

 -Այնպես էր ստացվել, որ մայրս հաճախ էր բացակայում ու ես ինքնաբերաբար դարձել էի ինքնուրույն: Փոքր ժամանակվանից էլ այդպիսին եմ եղել: Միշտ անելիքներս իմացել եմ: Համաձայն եմ, որ ամուսնանալուց հետո ավելի հմտացա կենցաղային հարցերում: Թխվածքներ թխելու գործում առանձնապես չեմ փայլում, բայց ճաշատեսակներ պատրաստել սիրում եմ: Տան մաքրության հարցում միշտ չի, որ ամեն ինչ հասցնում եմ: Երբեմն համապատասխան մարդ է գալիս ինձ տնային գործերում օգնելու համար, բայց մեծ մասամբ ամեն ինչ հասցնում եմ:

 

 

 

-Վերջին շրջանում նկատելիորեն փոխվել է ձեր արտաքինը: Ինչպես եք հասել այս դրական փոփոխությանը:

 

-Բալիկս արդեն մեկուկես տարեկան է ու պիտի ասեմ, որ ծննդաբերությունից հետո գրեթե 25 կիլոգրամ քաշս ավելացել էր: Մեկուկես տարվա ընթացքում 26 կիլոգրամ նիհարել եմ: Խիստ հետևում եմ սննդակարգիս և մարզասրահ եմ հաճախում: Սննդակարգիցս հանել եմ հացամթերքը, գազավորված ըմպելիքներն ու քաղցրը: Երբեմն լինում է, որ չեմ կարողանում ինձ զսպել և «երես եմ տալիս» ինքս ինձ, բայց մեծ մասամբ կարողանում եմ պահպանել սահմանածս կարգը: Մրգեր, հնդկաձավար ու վարսակի փաթիլներ ուտում եմ առավոտյան, փորձում եմ շատ սպիտակուցներ օգտագործել ու հնարավորինս ապրել ակտիվ կյանքով: Մոտավորապես երկու լիտրից ավել ջուր եմ խմում ամբողջ օրվա ընթացքում: Ուզում եմ ասել, որ այն մարդիկ ովքեր հակում ունեն գիրանալու՝ պետք է ուտեն մտածելով ու առանց չարաշահելու:

 

 

Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի

Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն