Krikor Jabotian-ի հարսանեկան ու երեկոյան շքեղ զգեստների հավաքածուն. Couture 2015
ԼԱՅՖԿրիկոր Ջաբոտյանը (Krikor Jabotian) ծագումով լիբանանից տաղանդավոր դիզայներ է, ով դեռ մանկուց է սկսել հետաքրքրություն ցուցաբերել նորաձևության նկատմամբ՝ հիանում էր մոր զգեստներով ու սիրում զուգել փոքր քրոջը:
5005թ. 18-ամյա այդ երիտասարդը սկսում է սովորել ESMOD նորաձևության դպրոցի բեյրության մասնաճյուղում: 2007-ի հունիսին արդեն միանում է Elie Saab-ի ստեղծագործական կոլեկտիվին: 2008թ• մարտին նրան առաջարկվում է ներկայացնել իր առաջին Une орех Funebre հավաքածուն Դուբայի նորաձևության շաբաթի շրջանակում:
2009-ից Կրիկորը հիմնել է իր սեփական նորաձևության տունը, որտեղ ստեղծում է զարմանալի գլուխգործոցներ: Նրան իր աշխատանքում ակտիվորեն աջակցում է ընտանիքը:
Krikor Jabotian բրենդը մասնագիտացած է երեկոյան և հարսանյաց զգեստներ կարելով: Զգեստների գներն սկսվում են 18 հազար դոլարից:
Past.am- ը Ձեզ է ներկայացնում դիզայների «Վերջին գարուն» նոր հավաքածուն, որի այցեքարտերն են երկրաչափական պատկերները և ժանյակը: Հավաքածուի գլխավոր գույներն են դիմափոշային երանգները՝ փղոսկրի, սերուցքի և շամպայնի երանգները:
















































