Ֆիլիպինների նախագահը խոստանում է իր ձեռքերով պատառոտել եւ ուտել «Աբու Սայյաֆ»-ի գրոհայիններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստանում է իր ձեռքերով պատառոտել եւ ուտել «Աբու Սայյաֆ» խմբավորման գրոհայիններին, որին իշխանությունները մեղադրում են Դավաոյում վերջերս իրականացված ահաբեկչական գործողության համար:
AFP-ն հայտնում է, որ Դուտերտեն հայտնել է, որ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները «կվճարեն» իրենց հանցագործությունների համար: «Երբ ժամանակը գա, ես բոլորի աչքի առաջ կուտեմ ձեզ: Իսկ եթե ջղայնացնեք ինձ, կուտեմ ողջ-ողջ, հում», - նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Դավաոյում պայթյունի հետեւանքով 14 մարդ զոհվել է, մոտ 60-ը վնասվածք է ստացել: Դուտերտեն պայթյունն ահաբեկչական գործողություն է կոչել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



