Նիկարագուայի կառավարությունը քաղաքական ապաստան է տվել Սալվադորի նախկին նախագահին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիկարագուայի կառավարությունը քաղաքական ապաստան է տվել Սալվադորի նախկին նախագահ Մաուրիսիո Ֆունեսին, որին հայրենիքում կասկածում են ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով La Gaceta-ն:
Հրապարակման համաձայն՝ Նիկարագուայի օրենքներն «ապաստան են ապահովում՝ պաշտպանություն տրամադրելով այն անձանց, որոնց հետապնդում են ժողովրդավարության, խաղաղության, արդարության եւ մարդու իրավունքների համար նրանց պայքարի պատճառով»:
Այս տարվա փետրվարին Սալվադորի գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ որոշել էր գործ հարուցել Ֆունեսի դեմ՝ ապօրինի հարստանալու կասկածանքով: Խոսքը շուրջ 730 հազար դոլարի մասին է, որոնց ծագումը Ֆունեսը չի բացատրել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



