Բուլղարիայի ԱԳՆ. Թուրքիան պետք է ԵՄ-ի հետ համաձայնագիրն իրականացնի մինչեւ վիզային ռեժիմի չեղարկումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան պետք է Եվրամիության հետ միգրանտների հարցով համաձայնագիրն իրականացնի՝ մինչեւ այդ երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը պետք է իրականացվիի: «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ ռեադմիսիայի հարցով համաձայնագիրը պետք է իրականացվի՝ մինչեւ վիզային ռեժիմի ազատականացումը»,- ասել է Միտովը:
Նա կոչ է արել շարունակել Թուրքիայի հետ երկխոսությունը եւ նվազեցրել լարվածությունը, որն առաջացել է կողմերի հռետորաբանության արդյունքում: «Մենք պետք է խոսենք միմյանց հետ, այլ ոչ թե միմյանց դեմ»,- կարծում է բուլղարացի պաշտոնյան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



