4,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տոկիոյից ոչ հեռու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ4,9 մագնիտուդով երկրաշարժ Է սեպտեմբերի 7-ին տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չկա, տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն ստացվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի Գլխավոր օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:28-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 08:28-ին) Իբարակի պրեֆեկտուրայում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 50 կիլոմետր խորության վրա:
Մինչեւ 4 բալ ուժգնության ցնցումներ են զգացվել նաեւ Սաիտամա, Իբարակի, Կանագավա, Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում եւ մայրաքաղաքի օկրուգում:
Տարածաշրջանում տեղակայված ատոմային Էլեկտրակայանների աշխատանքի խափանումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



