Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Պորտուգալիայում գործող «Դելալյան Տրիո» համույթի երաժիշտներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունեց Պորտուգալիայում գործող «Դելալյան Տրիո» համույթի երաժիշտներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տրիոն հիմնադրվել է 1995թ. Լիսաբոնում հայ կոմպոզիտոր Հարություն Դելալյանի դուստրեր Նարինե և Մարինե Դելալյանների, ինչպես նաև ճանաչված թավջութակահար Լևոն Մուրադյանի կողմից։ Նարինե Դելալյանը նվագում է Լիսաբոնի Ազգային սիմֆոնիկ նվագախմբում, իսկ Լևոն Մուրադյանը՝ «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախմբերում: Նրանք մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում նաև Հայաստանում՝ իրենց իսկ կողմից երկու տարի առաջ հիմնադրված «Հայրիկ Մուրադյան» մշակութային կենտրոնի շրջանակներում՝ ազգային երգ ու պար սովորեցնելով Հայաստանի տար բեր շրջաններում:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց տրիոյի՝ միջազգային գործունեությունը: «Հայ արվեստագետի անձնագիրը հայ մշակույթն է: Ուրախ եմ, որ դուք աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում հնչեցրել եք հայ երաժշտությունը, իսկ Պորտուգալիայում այն ճանաչելի ու սիրելի եք դարձրել»:

Նախարարը կարևորեց նաև խմբի՝ Հայրենիք պարբերական այցելությունները, կազմակերպած համերգները և շնորհավորեց երաժիշտներին՝ Հայաստանի և Արցախի 25-ամյակին նվիրած վերջին համերգային շրջագայության համար: Նա կոչ արեց համույթին մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության մշակութային ծրագրերին, «Իմ Հայաստան» փառատոնին:

«Ձեր շարքերում է մեր տաղանդավոր երգիչ Հայրիկ Մուրադյանի որդին՝ Լևոնը, ով, համոզված եմ, իր ներդրումն է բերել տրիոյի կայացման և ստեղծագործական վերելքի գործում: Ընդամենը օրեր առաջ Երևանի փողոցներից մեկը վերանվանվեց մեր սիրելի Հայրիկ Մուրադյանի անունով», - նշեց նախարարը:

Հաշվի առնելով «Դելալյան Տրիո»-ի ներդրումը Սփյուռքում հայ երաժշտության տարածման գործում և այդ ոլորտում դրսևորած ստեղծագործական, կատարողական բարձր վարպետությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համույթին պարգևատրեց  ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով։ 

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկան Նարինե Դելալյանը և Լևոն Մուրադյանը: Նրանք նշեցին, որ պարգևատրումն իրենց համար անակնկալ էր ու նաև պարտավորեցնող՝ այսուհետ առավել լավ գործելու, հայ երաժշտությունը ներկայացնելու առումով: Երաժիշտները հավաստիացրին, որ սիրով կմասնակցեն նախարարության ծրագրերին և կանեն ամեն հնարավորը՝ Պորտուգալիայում ապրող հայության և Հայրենիքի միջև կամուրջը ամուր պահելու ուղղությամբ:

Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ