ԻՊ-ն հարձակվել է թուրքական տանկերի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԾայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Վուքուֆ շրջանում հարձակվել է թուրքական զինված ուժերին պատկանող երկու տանկի վրա, որոնք Սիրիայում մասնակցում են «Եփրատի վահան» գործողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անաոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով երեք զինվոր սպանվել է, չորսը` վիրավորվել:
Թուրքական ԶՈՒ-ն օգոստոսի 24-ին Գազիանթեփ նահանգի Ղարղամիշի շրջանից ներխուժել էր Սիրիայի Հալեպնահանգում գտնվող Ջերաբլուս քաղաք` բացելով ռազմական գործողությունների առաջին ճակատը: «Եփրատի վահան»գործողության 11-րդ օրը` սեպտեմբերի 3-ին, թուրքական կողմը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել էհարձակման երկրորդ ճակատը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
4
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



