Նովակ Ջոկովիչը Ամերիկայի թենիսի բաց առաջնության կիսաեզրափակիչում է
ՍՊՈՐՏԱշխարհի առաջին ռակետի մասնակցությամբ հանդիպումը կրկին անավարտ է մնացել: Ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգայի հետ խաղի առաջին երկու սեթերում սերբ թենիսիստը հաղթել է 6-3, 6-2 հաշվով: Դրանից հետո Ցոնգան հրաժարվել է շարունակել խաղը:
Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը մեկ այլ ֆրանսիացի է՝ Գաել Մոնֆիսը: Վերջինս 6-4, 6-3, 6-3 հաշվով հաղթել է իր հայրենակից Լուկա Պուիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քառորդ եզրափակիչի այսօրվա դիմակայություններում հարաբերությունները կպարզեն Խուան Մարտին դել Պոտրո - Ստանիսլաս Վավրինկա ու Կեի Նիշիկորի - Էնդի Մարեյ զույգերը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



