Կանխել են 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարար ծառայությունն օգոստոսի 30-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացել, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ փրկարարական ջոկատը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանների կողմից:
Պարզվել է, որ Հ. Հ.-ը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինս հոսպիտալացվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



