ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Արմիա-2016» միջազգային համաժողովին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրությունը սեպտեմբերի 6-ից 11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում կմասնակցի ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ՊՆ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի եւ «Լուբավա-Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Նրանք ցուցահանդեսին կներկայացնեն վերոնշյալ ընկերությունների արտադրանքները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



