Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսաստացնի այս երգիչը մարտահրավեր է նետել Վաչե Ամարյանին ու հավակնում է դուրս մղել նրան երաժշտական շուկայից (Photo, Video)

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես երկու տարի առաջ Վաչե Ամարյանը շռնդալից կերպով մուտք գործեց հայկական երաժշտական շուկա։ Ինչ խոսք, նրա մուտքը միանշանակ չընկալվեց հայաստանյան լսարանի կողմից ու, եթե անկեղծ լինենք, ապա հնչած գնահատականների գերակշիռ մասը ծաղրական էին, կամ էլ քննադատական։ Այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ, ի հեճուկս բոլոր քննադատությունների, Վաչե Ամարյանի երգերը կարելի էր լսել «պերեխոդներում», լուսաֆորների տակ ու բջջայիններում, ինչը վկայում է, որ երաժշտական տվյալ ոճը, այնուամենայնիվ, պահանջարկ է վայելում և ունի իր լսարանը, որը բնավ փոքր չէ։

Եվ ահա, երբ արդեն թվում էր, թե Վաչեն իր անսասան տեղն է գտել շոուբիզնեսյան շուկայի այս սեգմենտում, անսպասելիորեն ասպարեզ է դուրս եկել ռուսաստանցի մի նոր արտիստ՝ Ֆարիզ Ֆորտունան, ում տեսահոլովակի պրեմիերան կարելի է որպես լուրջ մարտահրավեր ընկալել Վաչե Ամարյանին։ Ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև ռուսաստանյան շուկայում, ու սա ես համարում եմ միանգամայն իրատեսական գնահատական, քանի որ Ֆարիզ Ֆորտունայի հոլովակում առկա են բոլոր այն ուժեղ կողմերը, որոնք հաջողություն բերեցին Վաչեին և ,միևնույն ժամանակ, թե՛ հոլովակում, թե՛ փիառ արշավում բացակայում են այն նյարդայնացնող տարրերը, որոնք առկա էին Ամարյանի պարագայում։ Քննարկենք առավելություններն ու թերությունները։


Երաժշտության և արտիստի ոճը,աշխարհագրությունը

Վաչե Ամարյանը հայտնի դարձավ սկզբում Միջին Ասիայում (մեծացել էր ու կայացել), այնուհետև տեղափոխվեց Ռուսաստան, իսկ հետո իր գործունեության աշխարհարգրությունը տարածեց նաև դեպի Հայաստան։ Երաժշտական ոճը կարելի է որակել որպես ռուսական ժամանցային փոփ՝ արևելյան էլեմենտներով։ Այսպիսի երաժշտություն լսում են Ռուսաստանի կովկասյան ու միջինասիական ռեստորաններում ու համանման ժամանցային վայրերում, ինչպես նաև մեքենաներում։ Ոմանք սա շատ ծանր են տանում, բայց հանուն արդարության պետք է նշել, որ օրինակ Pool Party-ի ժամանակ դժվար է պատկերացնել Մոնսերատ Կաբալյե ու Լարա Ֆաբիան լսող մարդկանց։ Բացի դրանից՝ որքան էլ դա ոչ ներդաշնակ էր երևում Վաչե կերպարի պարագայում, բայց ակնհայտ էր, որ նրա հագուկապի և աքսեսուարների վրա գումար չէր խնայվում։

Ֆարիզ Ֆորտունան ևս նույն ոճի մեջ է ու ևս Միջին Ասիայից է՝ Ղազախստանից (ի դեպ, նրա հայրը 37 տարի ապրել է Հայաստանում, իսկ եղբայրը ծնվել է այստեղ), այնպես որ հայ չլինելը այս պարագայում ոչ միայն չի խանգարում, այլև ավելի հարմոնիկ է դարձնում երաժշտության մեջ արևելյան տարրերը։ Բացի դրանից՝ Ֆարիզի հետ աշխատող թիմը հիմնականում հայերից է բաղկացած և ակնկալվում է, որ նրա երգացանկում կլինեն նաև հայերեն կատարումներ։ Դե հագուկապն էլ, մեղմ ասած, չի զիջում Վաչեին ու, ի տարբերություն Ամարյանի՝ Ֆարիզի ոճական կերպարի հետ դիսսոնանս չի առաջացնում։

«Հարուստ» տեսահոլովակներ ու «թանկ» երգեր

Վաչե Ամարյանի հոլովակները միավորում էր մեկ ընդհանուր գիծ․ ակնհայտ էր, որ գումար չէր խնայվում ու, արդյունքում, հոլովակները, ռեժիսորական ու օպերատորական աշխատանքը, քասթինգը, երգի ու երաժշտության ընտրությունը իրենց որակով առանձնանում էին ընդհանուր մասսայից ոչ միայն հայկական շուկայում, այլև Ռուսաստանյան շուկայում։ Վաչեն Հայաստանում ախատում էր «ամենաթանկը» համարվող ռեժիսորների, օպերատորների ու երգահանների հետ։

Ֆարիզ Ֆորտունան իր՝ «Этим летом» երգով հետևում է թողել Վաչեին։ Հոլովակը նկարահանել է Անտոն Տրուշնիկովի կողմից, ով Black Star բրենդի առաջատար օպերատորն ու ռեժիսորն է և հայտնի է մեզ մեր հայրենակից Kristina Si-ի «Ну ну да» հոլովակով։ Երաժշտության ընտրության հարցում էլ ակնհայտորեն չեն տնտեսել, ու դրա հեղինակը դարձել է Արման Անտոնյանը, ով մեր էստրադայում վերջին ամիսների հիմնական հիթեր հանդիսացող այնպիսի գործերի հեղինակն է, ինչպիսիք են Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի «Անհնար է» դուետը, Արաբո Իսպիրյանի «Աննման» և Միհրան Ծառուկյանի «Սիրտ ունեմ» երգերը։ 

Հոլովակների քասթինգ և նկարահանման վայրեր

Շարունակելով նախորդ երկու կետերի համեմատությունների տրամաբանությունը՝ կցանկանայի հատուկ կետով համեմատական վերլուծություն կատարել հոլովակներում ներգրավված կերպարների, նկարահանման վայրերի ու, իհարկե, տեխնիկական հագեցման մասով։ Այս առումով, անխոս, առաջատար է Ֆարիզը, ում վերջին հոլովակը, օրինակ, նկարահանվել է Ղրիմում․ դրանում տեսնում ենք, որ ներգրավել են թանկարժեք զբոսանավ, մեքենա, նկարահանումների մի մասը թանկարժեք ակումբում է, իսկ հոլովակում երևացող աղջիկները առաջնակարգ արտաքնային տվյալներով ռուս մոդելներ են (Վրաստանից մոդել բերելն ավելի էժան է, բայց ոչ այդքան տպավորիչ, չէ՞ Վաչե )։ Բացի դրանից՝ աչք է ծակում օպերատորական աշխատանքի վարպետությունն ու որակը՝ սկսած բարձր որակի կադրերից, վերջացրած ներգարված կվադրակոպտերով։


Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ կասկած չունեմ, որ Ֆարիզին ևս սպասվում է քննադատությունների տարափ նույն այն մասսայից, ով քլունգն առել էր ձեռքը ու վայր չէր դնում Վաչեի պարագայում, բայց, միևնույն է, շուտով լուսաֆորների տակ, «պերեխոդներում» ու ռեստրոաններում լսելու ենք «Этим летом»-ի մեղեդիները, իսկ Վաչե Ամարյանը մղվելու է երկրորդ պլան, որովհետև նախ՝ ակտուալ չէ, և որ պակաս կարևոր չէ, իր սեգմենտում մրցակից ունի, ումից դեռ չեն հասցրել հոգնել։

 

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանԲժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Փաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Փաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Խոշտանգել են 27-ամյա լրագրող ՎիկտորյայինՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը