Էրիկսենը երկարաձգել է գործող պայմանագիրը
ՍՊՈՐՏԼոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործող պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձել թիմի կայքից: Նոր համաձայնագիրը կգործի մինչեւ 2020 թվականը:
Ըստ բրիտանական մամուլի՝ Էրիկսենի հետ պայմանագիրը երկարաձգելն ակումբից պահանջել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Հայաստանի դեմ ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Քրիստիան Էրիկսենը դարձել էր հաղթական գոլի հեղինակ, իսկ ահա խաղի 72-րդ րոպեին չէր իրացրել 11 մետրանոցը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



