Ստոլտենբերգ. Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումը Վրաստանի ընտրությունն է, այդ պատճառով անդամակցության հարցը կախված չէ երրորդ կողմից: Sputnik-Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին Թբիլիսիում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի համար հիմնարար եւ սկզբունքային է, որպեսզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ուղին ընտրելու իրավունք ունենա: «Այդ սկզբունքների տակ բազմիցս ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու եվրոպական այլ ժողովուրդներ»,- Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով. «ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կախված է միայն Վրաստանից եւ ՆԱՏՕ-ից»:
Ստոլտենբերգը հուսադրել է Վրաստանի իշխանություններին, սակայն անդամակցության հստակ ժամկետներ չի նշել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



