Մահացել է սարսափ ֆիլմերի ռեժիսոր և Ֆրեդի Կրյուգերի հեղինակ Ուես Քրեյվինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոս Անջելեսում 76 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր Ուես Քրեյվինը, գրում է gazeta.ru-ն:
Քրեյվինը հայտնի է որպես «Մղձավանջ ծփիների փողոցում» առաջին ֆիլմի և Ֆրեդի Կրյուգերի կերպարի, «Ճիչ» և շատ այլ սարսափ ֆիլմերի ստեղծող։
Ռեժիսորը ծնվել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում 1939 թվականին: Քրեյվինն իր առաջին ֆիլմը նկարահանել է 1971 թվականին և իր երկար տարիների գործունեության ընթացքում հասցրել է աշխատել որպես սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: Բացի այդ՝ նա երկու գրքի հեղինակ է։
Ռեժիսորը մահացել է գլխուղեղի քաղցկեղից, իր տանը՝ հարազատների շրջապատում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



