Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք հեռուստադիտողին ցույց ենք տալու, որ հայտնի մարդիկ բացի հայտնի լինելուց սովորական մարդիկ են. Լուիզա Ղամբարյանը՝ որպես հաղորդավարուհի ներկայանալու մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանական 60-րդ եթերաշրջանում որպես հաղորդավարուհի կներկայանա: Իրեն հատուկ խաղաղ ժպիտով Լուիզա Ղամբարյանը հասարակական եւ մշակութային գործիչներին կբացահայտի «Կյանքն ափի մեջ» հաղորդման շրջանակում:

Մինչ Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին կխոսեր հաղորդման բնույթի մասին, նախ նշեց.

«Սա ինձ համար սպասված առաջարկ էր. իսկապես շատ ուրախալի փաստ էր, երբ Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմց առաջարկ ստացա ու հնարավորություն ունեցա ներկայանալու այս անկեղծ հաղորդման շրջանակում: Առհասարակ, հեռուստատեսությունն ինձ համար հետաքրքիր ոլորտ է, ուր կարելի է անկեղծորեն ստեղծագործել, ու ես հաճույք եմ ստանում այս աշխատանքից: Ի դեպ՝ այս հաղորդումն ինձ հնարավորություն տվեց նոր որակի ու տեսակի մեջ հանդես գալ իմ հանդիսատեսին»:

Անդրադառնալով «Կյանքն ափի մեջ» հաղորդման բնույթին՝ Լուիզան պատմեց.

«Հաղորդումն իր ձեւաչափով հյուրասրահ է, որտեղ հուրընկալվում են տարբեր ոլորտների, հետաքրքրությունների ու նախասիրությունների մարդիկ, ովքեր կարող են լինել եւ ճանաչված, եւ ոչ այնքան հայտնի: Իսկ ես կփորձեմ իմ հյուրերի հետ անկեղծ զրույցի շրջանակում որոշ բացահայտումներ անել նրանց կյանքի չբացահայտված էջերից, ինչը հատկապես մեր օրերում շատ կարեւոր է, քանի հիմա հաճախ են բամբասանքների ու չարախոսությունների թեմա դառնում հայտնիների անձնական կյանքը: Իհարկե, մենք հեծանիվ չենք բացահայտելու, ոչ էլ աննախադեպ, սենսացիոն լուրեր ենք հայտնելու, ոչ՝ դա մեզ համար ինքնանպատակ չէ, փոխարենը մեր թիմը ձգտում է անկեղծ զրույց ստանալ, որը եթերային ցուցադրության ժամանակ նույնքան անկեղծ թվա, որքան էկրաններից այն կողմ»:

Թեեւ հաղորդումը կվարի Լուիզա Ղամբարյանը, սակայն նրա խոսքով՝ «Կյանքն ափի մեջ» հաղորդաշարի վրա մեծ թիմ է աշխատում, որոնցից ամեն մեկն անում է ամեն բան՝ հաջողված ծրագիր ստանալու համար:

Հետաքրքրվելով, թե Լուիզա Ղամբարյանը նոր ոլորտում դժվարությունների հանդիպե՞լ է արդյոք, դերասանուհին պատասխանեց.

«Ես ոչ միայն որպես հաղորդավարուհի եմ ներկայանում, այլ ավելի շատ զրուցակից: Ինչպես նշեցի, նպատակն էլ հենց անկեղծ զրույց ստանալն է: Մենք հեռուստադիտողին ցույց ենք տալու, որ հայտնի մարդիկ բացի հայտնի լինելուց սովորական մարդիկ են՝ իրենց հոգսերով, ուժեղ ու թույլ կողմերով, թերություններով ու առավելություններով: Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ թե հաղորդավարուհու ձիրք ունենալ, այլ պարզապես զրուցել, ինչն էլ ես փորձում եմ անել: Իհարկե, սա նաեւ դժվար է ինձ համար, բայց շատ ավելի հետաքրքիր: Ի դեպ՝ նշեմ, որ մի քանի նկարահանումներից հետո հասկացա, որ հյուրերիցս շատ բան եմ սովորում, ինչն ինձ համար առավել հետաքրքիր է»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»