ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած կմասնակցի Բելառուսի ՔԿ 5-րդ տարեդարձի միջոցառումներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս (Մինսկ)։ Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ ՔԿ նախագահի առանձնազրույցը՝ Բելառուսի ՔԿ նախագահի հետ։
Բացի այդ, տեղի կունենա եռակողմ աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող հարցեր։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



