Կարեն Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՎերջին օրերի գլխավոր ներքաղաքական թեման Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի սպասվող հրաժարականի և նույն պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մասին լուրերն են:
Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ Կարեն Կարապետյանը, ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին Երևանում է և սպասում է իր նշանակմանը:
Past.am-ի հետ հեռախոսազրույցում վերջինս հրաժարվեց մեկնաբանություններ տալ: «Ես հիմա հանդիպման եմ»,-պատասխանեց պարոն Կարապետյանը:
Տեղեկացնենք, որ վաղը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի օրակարգում, ըստ մամուլի հրապարակումների, լինելու է վարչապետի հրաժարականի հարցը:
Լևոն Փանոսյան
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



