Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Յոթ տարօրինակ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ քնի մեջ

ԼԱՅՖ

Սովորաբար, երբ դուք քնած եք, ձեր մարմինը կաթվածահար է: Երբեմն քնի մեջ մարդու հետ տեղի են ունենում զարմանահրաշ բաներ, որոնք կարող են նրան ամբողջությամբ շփոթմունքի մեջ գցել: Սակայն այդպիսի դեպքերում պետք չէ անհանգստանալ: Քնի փորձագետներն ապակոդավորում են այդ երեւույթները, հաղորդում է Fox News-ը:

Ընկնելու զգացողություն

Դա տեղի է ունենում, երբ դուք նոր եք սկսում քնել: Սովորաբար, երբ դուք քնած եք, ձեր մարմինը կաթվածահար է, բայց երբեմն դուք քուն եք մտնում նախքան ձեր մարմնի «անջատվելը»: Եվ այդ ժամանակ ձեզ պատում է զգացողություն, ասես դուք ներքեւ եք ընկնում ժայռից կամ երկնքից, ասում է Վիրջինիայի Martha Jefferson հիվանդանոցի քնի կենտրոնի բժշկական տնօրեն բժիշկ Քրիսթոֆեր Ուինթերը:

Քնի կաթված

Առավոտյան արթնանալիս դուք գիտակցում եք, որ չեք կարող ոչ շարժվել, ոչ որեւէ բան ասել: Դա կարող է տեւել մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե, եւ դա սարսափելի է: «Երբեմն մարդն զգում է, որ չի կարող շնչել: Բազմաթիվ մարդիկ նկարագրում են այս վիճակն այնպես, որ կարծես նրանց կրծքին փիղ էր նստել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ շնչառությունը վերահսկող բոլոր մկանները դեռեւս կաթվածահար են», - ասում է Ուինթերը:

Լուսնոտություն

Քնի հետ կապված երեւույթների մեծամասնությունն անվնաս են: Սակայն լուսնոտությունը կարող է շատ վտանգավոր խնդիր դառնալ, քանի որ մարդը կարող է սայթաքել, բախվել ինչ-որ առարկայի, տանից դուրս գալ եւ նույնիսկ մեքենայի տակ ընկնել: «Լուսնոտության ժամանակ դուք դուրս եք գալիս քնած վիճակից հենց այնքանով, որքանով որ անհրաժեշտ է մարմինը շարժելու, սակայն դա անբավարար է ուղեղի գործունեության համար», - ասում է Ուինթերը: Հենց այդ պատճառով է, որ լուսնոտները սովորաբար չեն հիշում իրենց գիշերային զբոսանքները:

Խոսակցություններ քնի մեջ

Համաձայն քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի՝ մեծահասակների մոտ 5%-ը խոսում են քնի մեջ: Այդ խոսակցությունների մեծամասնությունն ընդհանուր առմամբ տեւում է 30 վայրկյան: «Քնի առաջին ժամերի ընթացքում, երբ մարմինը մտնում է խոր քնի փուլի մեջ, մկանները դեռեւս պահպանում են իրենց տոնուսը եւ ի վիճակի են ձայներ արջակել կամ շարժումներ կատարել», - ասում է Ուինթերը:

Կրկնվող երազներ

«Քունը մեր ուղեղին հնարավորություն է տալիս ընկալել այն բաները, որոնք անհրաժեշտ է վերանայել եւ վերագնահատել՝ մինչ ուղեղը դրանք կհավաքի «հիշողություններ» կոչվող կույտի մեջ: Երազները կարող են կրկնվել, եթե ձեզ մոտ առկա են չլուծված հոգեբանական խնդիրներ, որոնք ձեր ուղեղը փորձում է ընկալել», - պարզաբանում է Ուինթերը:

Սեքս քնի մեջ

Դուք միակը չեք, ով արթնացել է սեռական ակտի կեսից: Քնի խանգարումների կենտրոնում 800 հիվանդների մոտ կատարված հետազոտության ժամանակ հիվանդների մոտ 8%-ը հայտնել են սեքսոմնիայի դեպքերի ՝ երազում զուգընկերոջ հետ սեռական հարաբերության մասին։

Պայթող գլխի համախտանիշ

Դա նույնքան տարօրինակ վիճակ է, որքան իր անվանումը. «Մարդը հանկարծակի արթնանում է, լսելով պայթյունի նման ուժեղ աղմուկ, տեսնելով վառ լուսարձակում կամ այն զգացողությունից, որ իր գլուխը պայթել է, - ասում է բժիշկ Ուինթերը: -Իրականում ոչ մի այդպիսի բան տեղի չի ունենում: Դուք ուղղակի մտնում եք խորը քնի փուլ, սակայն ձեր մարմինը դեռեւս ամբողջությամբ չի անջատվել»:

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանԲժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Փաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Փաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Խոշտանգել են 27-ամյա լրագրող ՎիկտորյայինՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը Բաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ Ակոպյան