Ընտրվելու դեպքում Թրամփն արագորեն կհաղթի ԻՊ-ի զինյալներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է, ընտրվելու դեպքում, արագորեն հաղթել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին: ABC-ի հաղորդմամբ՝ այս մասին միլիարդատերը հայտարարել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ գեներալներին հանձնարարելու է ԻՊ-ին հաղթելու ծրագիր ներկայացնել: «Դրա համար նրանք 30 օր կունենան: Մենք այլ ելք չունենք»,- նշել է նա:
Բացի այդ՝ Թրամփը նաեւ ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջին մի քանի օրերի ծրագրերը: Մասնավորապես, նա մտադիր է վերացնել բոլոր «հակասահմանադրական հրամանագրերը» եւ վերականգնել «օրենքի գերակայությունը»: Նա նաեւ կսկսի երկրի հարավային սահմանին պատի կառուցումը՝ միգրանտների հոսքը սահմանափակելու համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



