ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, չնայած Ռուսաստանի դիմադրությանը. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը չի կարող խոչընդոտել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը սեպտեմբերի 7-ին երկօրյա այցով ժամանել Է Վրաստան: Նա հանդիպումներ Է անցկացնում հանրապետության բարձրաստիճան անձանց հետ:
«Ռուսաստանը միշտ Էլ դեմ Է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը… Ռուսաստանը վերջերս դեմ Էր նաեւ Չեռնոգորիայի անդամակցությանը, սակայն ՆԱՏՕ-ն քանիցս ապացուցել Է, որ չնայած դիմադրությանը, ընդլայնումը միշտ տեղի Է ունենում, եւ Ռուսաստանը վետոյի իրավունք չունի»,- ասել Է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ «ոչ մի այլ երկիր, բացառությամբ դաշինքի անդամ երկրների, իրավունք չունի միջամտել ՆԱՏՕ-ին պետությունների ինտեգրման գործընթացին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



