Արտակարգ դեպք Երեւանում. Կոնգրես հյուրանոցից երիտասարդ կին է ցած նետվել ու մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում.
Երեւանի սրտում գտնվող Կոնգրես հյուրանոցում սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հյուրանոցի 6-րդ հարկի պատշգամբից առավոտյան մի երիտասարդ կին է ցած նետվել: Ավելի ուշ պարզվել է որ նա Սիրիայի քաղաքացի 32-ամյա Արշալույսն է:
Ըստ հյուրանոցի աշխատակիցների տեղեկությունների` կինը ցած է նետվել ինքնասպանություն գործելու նպատակով: Նրան տեղափոխել են համալսարանական կլինիկա, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Թե ինչն է դրդել երիտասարդ կնոջը նման քայլի, դեռ հայտնի չէ:
Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



