Արծվիկ Մինասյանը և Գաբրիել Ղազարյանն անդրադարձել են կառավարության հրաժարականի մասին լուրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ էկոնոմիկայի նախարարներ Գաբրիել Ղազարյանը և Արծվիկ Մինասյանը կառավարության և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկություններ ստացել են զանգվածային լրատվական միջոցներից:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մինչև կառավարության հերթական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետի հրաժարականի մասին լուրերին մամուլից է տեղեկացել: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով հարցին, թե արդյոք Դաշնակությունը կպահպանի իր պորտֆելները` Մինասյանը նախ արձագանքեց, թե տեղեկություններ չունի, իսկ հետո էլ հռետորական հարց հնչեցրեց՝ իսկ պատճառ կա՞ չպահպանելու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



