ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանում կանցկացվի 2017 թվականի մայիսին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը տեղի կունենա Վրաստանում 2017 թվականի մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
Երկօրյա այցով Վրաստանում Է գտնվում Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք հնարավորություն ունենք հաջորդ տարվա մայիսին Վրաստանում անցկացնել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Դա կլինի ՆԱՏՕ-ի հետ կապված ամենակարեւոր միջոցառումներից մեկը երկրի համար, որը նրա անդամը չԷ: Դա, որոշ առումով, կլինի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության շարունակությունը»,-հայտարարել Է Ուսուպաշվիլին՝ դիմելով Հյուսիսատլանտյան խորհրդի անդամներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



