Երևանում կայանալիք համաժողովի քննարկման հիմնական հարցը կլինի ԵԱՏՄ-Իրան- Հայաստան տնտեսական համագործակցությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանում սեպտեմբերի 19-22 անցկացվելու է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը,որի շրջանակում սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Հայաստան՝ որպես դարպաս մեծ շուկաներ» խորագրով տնտեսական համաժողովը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում նշեց, որ համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու ԵԱՏՄ-Իրան-Հայաստան հնարավորություններին, ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ 200 բարձրաստիճան պատվիրակ:
«Համաժողովն իրական հնարավորություն է հայկական ապրանքների հետ անմիջականորեն ծանոթանալու համար: Ակնկալվում է, որ այն կխթանի արտահանման ծավալների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մինասյանը:
Համաժողովի կազմակերպման համար կառավարությունը հատկացրեց գրեթե 27 մլն դրամ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



