Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ դաջվածքներ ունեն հայ երիտասարդները. BlogNews-ի ֆոտոշարքը երևանյան փողոցներից

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Մեկ օր անցկացրեք լողափում կամ զբոսնեք քաղաքի մարդաշատ վայրերից մեկով, և կհամոզվեք, որ դաջվածք ունենալով արդեն ոչ ոքի չես զարմացնի ու ուշադրություն չես գրավի: 

Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը՝ այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ, ինչպես փաստում են պատմական աղբյուրները, այն միայն քրեական աշխարհի առանձնահատկությունը չէր, ինչպես ընդունված է կարծել, այլ մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։ Դաջվածքը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների և վերաիմաստավորման է ենթարկվել։ Այսօր այն առաջին հերթին ինքնարտահայտման ձև է, ինչպես  նաև սոցիալական կարգավիճակի, բարդույթների հաղթահարման և շրջապատից առանձնանալու որոշակի իմաստ է կրում:

Հայ երիտասարդների շրջանում հատկապես վերջին տարիներին լայն տարածում է գտել դաջվածք անելու մշակույթը: BlogNews.am-ը շրջել է Երևանի փողոցներով և լուսանկարել հայ երիտասարդների դաջվածքներն ու փորձել պարզել դրանց նշանակությունը:

Տիգրան

Մոսկվաբնակ Տիգրանը երկու դաջվածք ուներ`Մարիամ Աստվածածնի պատկերը և վագր: Առաջին դաջվածքի մասին չխոսեց` նշելով, որ դա անձնական է: Երկրորդ դաջվածքը`վագրը,  արել էր իր անվանը համապատասխանացնելով` тигр - Տիգրան:

IMG_8585 copy

 

Ազատ
Բազկամարտով զբաղվող Ազատը չորս դաջվածք ուներ` առյուծ, խաչ` Հիսուս Քրիստոսի աչքերով, ռուսերեն տառերով  С. Э. Р հապավում և տասներկու հրեշտակներով խաչ: Առյուծը բազկամարտի խորհրդանիշն է, այն նշանակում է ուժ ու հզորություն: Ըստ Ազատի` երկրորդ դաջվածքը մեկնաբանելու կարիք չկա, իսկ ահա   С. Э. Р հապավումը բացվում է հետևյալ կերպ` Свобода — это рай:

Արսեն
Արսենն ուներ ութոտնուկի դաջվածք: Նա իր դաջվածքը մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Ութոտնուկ դաջվածքներ հիմնականում արել են նավաստիներն ու ծովահենները 18-19-րդ դարերում, և ոչ միայն դաջվածք։ Նրանք նաև ութոտնուկի պատկերով կախազարդեր էին ունենում․ դա իրենց թալիսմանն էր: Նշանակում էր, որ անգամ ծովի հատակ իջնելուց հետո էլ, միևնույն է, բարձրանալու էին հետ: Իսկ դիմակը խորհրդանշում է ութոտնուկի փոփոխական բնույթը: Սա ինձ որոշ չափով է բնութագրում, որովհետև ես կարող եմ  մարդկանց, գրքերի ու ֆիլմերի հերոսների մոտ բնավորության որևէ գիծ հավանել, դա ինձ վերցնել ու լրացնել իմ էությունը:

Շուշաննա

Շուշաննան իր դաստակին ուներ ացտեկների արևի սիմվոլը պատկերող դաջվածք: Ըստ նրա՝ իր կյանքում պակասել էր արևը, ինչ էլ պատճառ էր հանդիսացել նման դաջվածքի: 

Էդուարդ

Դաջվածքը դեռ ամբողջական չէր՝ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ըստ Էդուարդի իր դաջվածքը խորհրդանշում է այն, որ ինքը կյանքում գտել է իր տեղն ու ուղղությունը:

Թալին

Թալինը երկու դաջվածք ուներ՝ մեջքին աստղային անձրև և մատին անգլերեն գրված՝ Belive: Նմանատիպ դաջվածքներ ունի երգչուիհի Ռիհաննան: 

Մարտա

Մարտան երկու դաջվածք ունի: Առաջինն ալիք է, որն, ըստ աղջկա,քչերն են հասկանում: Երկրորդը՝ կարիճի համաստեղության աստղային դիրքն է, որը դեռ կիսատ է:

Հրայր

Հրայրը ևս երկու դաջվածք ուներ: Քանի, որ Հրայրը բնակվում է Հայաստանից դուրս, նա իր թևին Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի վանք է դաջել: Իսկ վանքի ներքևում՝ իր ազգանունը՝ Թորոսյան, և ընտանիքի անդամների անունները:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էԱդրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին Ավտոբուսը մխրճվել է եկեղեցու մեջ, կան զոհեր․ ՌԴ «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Հունիսի 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում ապաարգելափակել են Roblox-ը Հետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համար Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից» Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներին Մեծ Բրիտանիայում դատավորներին պաշտոնապես թույլատրել են օգտագործել ԱԲ Խոշոր ավտովթար․ 5 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր Խարդախություն Whatsapp-ի եւ Instagram-ի միջոցով. զգուշացում Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հուլիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունն զգուշացնում է ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում էսկալացիայի ռիսկի մասին Քրեակատարողական համակարգում իրականացվել են լայնածավալ բարելավման աշխատանքներ Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունումՍուպերհամակարգիչը նշե է ԱԱ-2026-ի ֆավորիտներին Երևանից դեպի Սևան ուղղությամբ ճանապարհահատված կփակվի երթևեկության համար Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԵթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանՈւկրաինան կարողացել է ապահովել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ․ Ուկրաինայի ԱԳՆ Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Իվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար «Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան Չնայած նոր հարվածների սպառնալիքներին՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները. Fox News Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասինJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով84 տարեկան հասկաում մահացել է դերասանուհի Լյուդմիլա Չուրսինան Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում․ հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը (տեսանյութ) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան