Թուրքիայում ավելի քան 11 հազար ուսուցիչ հեռացվել է աշխատանքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կրթության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն 11 հազար 285 ուսուցիչ հեռացվել է աշխատանքից:
Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.org լրատվականը:
Աշխատանքից հեռացված ուսուցիչները մեղադրվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ համագործակցության մեջ:
Կրթության ոլորտում հետախուզական գործողությունները շարունակվում են, եւ որոշ տեղեկությունների համաձայն` աշխատանքից հեռացվող ուսուցիչների թիվը կարող է հասնել 14 հազարի:
Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի տարբեր ոլորտներում ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում, որոնք հիմնականում ուղղված են գյուլենականների եւ PKK-ականների դեմ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



