Փքաբլիթներ խտացրած կաթով.Բաղադրատոմս
ԼԱՅՖ- Մատուցվում է:Անմիջապես
- Նախն. ժամանակ:35-40 րոպե
- Պատրաստման ժամանակ:15 րոպե
Պատրաստման եղանակ
- Խտացրած կաթը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք ձվերը, վանիլինը և խառնում մինչև համասեռ զանգված ստանանք: Աստիճանաբար ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և խմոր ենք հունցում (պետք է ոչ շատ պինդ խմոր ստանանք, բայց այնպես, որ հնարավոր լինի գնդիկներ ձևավորել): Խմորից ուղղանկյուն ենք ձևավորում և սննդային թաղանթով ծածկում:
Խմորը 30 րոպեով սառնարանն ենք դնում, այնուհետև հանում ենք, սննդային փաթեթից ազատում և շերտերով կտրատում:
Շերտերը մի քանի կտորների ենք բաժանում և մոտ 2.5 սմ տրամագծով գնդիկներ ձևավորում:
Խորը, ոչ մեծ տապակի մեջ, այնքան բուսայուղ ենք տաքացնում (մինչև 140-150 աստիճան), որ փքաբլիթները մեջը լող տան:
Փքաբլիթները տապակում ենք՝ յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե:
- Այնուհետև հանում ենք, դնում թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
Ահա և վերջ:
Ստացանք շատ համեղ փքաբլիթներ խտացրած կաթով:
Ի դեպ, քանի դեռ փքաբլիթները տաք են, պետք է շաքարի փոշի ցանել և մատուցել: Տվյալ բաղադրատոմսից ստացվում է 40 փքաբլիթ
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվել
3
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
4
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
5
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին



