Համացանցի օգտվողները փորձում են այս գլուխկոտրուկի մեջ որոնել «T» տառը
ԼԱՅՖMediamag.am-ը գրում է.
Որքա՞ն արագ կարող եք գտնել «T»-ն «L»-երի մեջ: Դժվա՞ր է: Դե լավ, հուշում՝ «T» տառը կարմիր գույնի չէ:
Գտա՞ք, թե՞ դեռ որոնում եք:
Հնարավոր է բանը նրանում է, որ մենք հուշում տվեցինք Ձեզ: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երբ ուղեղին որևէ ցուցում ես տալիս (տվյալ դեպքում չփնտրել տառը կարմիր գույների մեջ), ուղեղը ի հակառակ՝ առաջին հերթին սկսում է հենց դրանով էլ զբաղվել:
Իսկ «T»-ն այստեղ է:
Պարզվում է ամեն ինչում կարևոր է պրակտիկան: Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները կատարել են փորձարկում: Մասնակիցներին տրվում էր ցուցում անտեսել այս կամ այն գույնը:
Պրակտիկայի 100 փորձից հետո մասնակիցները սկսեցին ավելի հեշտությամբ գտնել փնտրվող առարկան: Որքան շատ ենք փորձում որոշակի առարկայի «անտեսումը», այնքան արագ ենք գտնում փնտրվող առարկան:
Այսպիսի թեստեր անցնում են ռադիոլոգները և նաև մաքսային աշխատողները, ովքեր հետևում են օդանավակայանով անցնող բեռներին: