Ֆրանսիայում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երեք կին է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երեք կին է ձերբակալվել: Երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը լրագրողներին հաղորդել է, որ կանայք Փարիզում «անխուսափելի եւ բռնի» հարձակում են ծրագրել:
CNN-ի փոխանցմամբ՝ նախարարը նրանց ծայրահեղականներ է կոչել:
Ձերբակալությունն իրականացվել է Փարիզի Աստվածամոր տաճարի հարեւանությամբ հայտնաբերված գազի բալոններով լի մեքենայի հայտնաբերման գործի շրջանակում:
Ոստիկանության գործողության ընթացքում մեկ իրավապահ դանակի վիրավորում է ստացել, վիրավորվել է նաեւ ձերբակալված կանանցից մեկը:
Կազնյովի հաղորդմամբ՝ ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել, քանի որ կանայք զինված են եղել դանակներով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



