Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 խելացի եղանակներ կոշիկները մաքուր և թարմ պահելու համար

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Կոշիկի վրա գումար խնայելը ճիշտ չէ: Իհարկե, շատ գումար դրա վրա ծախսելիս ցանկանում եք, որ այն ինչքան հնարավոր է երկար «ծառայի»: Ավելի լավ է մի քանի տարի նույն, սակայն որակյալ կոշիկը հագնել, քան փոխել ամեն տարի նոր, բայց էժանագին, անորակը գնել: Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք, թե ինչպես հոգ տանել կոշիկի նոր զույգի մասին՝ առանց հատուկ միջոցների:

1. Վերադարձնել տակացուների ճերմակությունը

Ատամի մածուկն օգտակար է ոչ միայն ատամների համար, այլ, օրինակ, սպորտային կոշիկների, որոնք անհրաժեշտ է ճերմակեցնել: Վերցրեք ատամի հին խոզանակ և դրա վրա մի քիչ մածուկ ավելացրեք, այնուհետև դրանով մաքրեք կոշիկը:

2. Ինչպես մաքրել կաշվե կոշիկը

Կաշվե կոշիկների համար հարմար է բժշկական սպիրտի օգտագործումը: Դրանից վաճառում են դեղատներում, սակայն ուշադրություն դարձրեք՝ Ձեզ անհրաժեշտ է ոչ թե էթանոլ, այլ իզոպրոպանոլ (վաճառողները երբեմն շփոթվում են): Եթե կոշիկի վրա հետքեր են հայտնվել՝ ուղղակի սպիրտի մեջ թաթախված չոփով մաքրեք այն և կես ժամ հանգիստ թողեք:

3. Ինչպես թարմ պահել կոշիկները

Քնելուց առաջ կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք և այդպես թողեք ողջ գիշեր: առավոտյան մաքրեք այն. կերակրի սոդան կլանում է բոլոր տհաճ հոտերը:

4. Եղունգի խարտոցի հատկությունները

Կեղտոտ հետքերը զամշե ոշիկների վրայից կարելի է հեշտությամբ հեռացնել եղունգների խարտոցի օգնությամբ: Լավագույն արդյունք ստանալու համար ամենասկզբում խոնավ շորով ինչքան հնարավոր է մաքրեք կեղտը, այնուհետև խարտոցը շփեք այդ հատվածին: Շատ ուժեղ հարկավոր չէ մաքրել:

5. Քացախի լուծույթը՝ կոշիկների համար

Իր թթվային հատկությունների շնորհիվ քացախի լուծույթը ոչ միայն օգնում է վերացնել տհաճ հոտերը, այլ նաև չեզոքացնում է ճանապարհային կուտակված աղերը: 1/3 բաժակ քացախը լուծեք 1 լ ջրում և որևէ կտոր թրջեք ստացված հեղուկով: Մաքրեք կոշիկներն այդ կտորով, մի քանի ժամ հանգիստ թողեք, ապա նորից մաքրեք, սակայն այս անգամ արդեն մաքուր, թաց անձեռոցիկով: Այնուհետև չորացրեք կոշիկը:

6. Ինչպես վերադարձնել լաքապատ կոշիկների փայլը


Այս դեպքում Ձեզ կօգնի վազելինը: Քերծվածքներից և այլ մանր թերություններից ազատվելու համար դրանով մաքրեք կոշիկի համապատասխան հատվածը:

7. Վարսակի ալյուրը՝ զամշե կոշիկների հետքերի դեմ


Յուղի հետքերը, որոնք հաճախ հայտնվում են զամշե կոշիկների վրա, հեշտությամբ մաքրվում են վարսակի ալյուրի միջոցով: Մի քիչ ալյուր վերցրեք, լցրեք հետքի վրա և թողեք կես ժամ: Այնուհետև ուղղակի մաքրեք ալյուրը՝ որևէ կտորի օգնությամբ:

8. Լայնացնում ենք կոշիկները վարսահարդարիչի օգնությամբ


Որպեսզի կոշիկներն ավելի հարմար դառնան և իդեալական կերպով համապատասխանեն Ձեր ոտքին՝ հարկավոր է միայն հաստ գուլպաներ և վարսահարդարիչ: Հագեք գուլպաները, կոշիկները, ապա համապատասխան ձևով վարսահարդարիչով տաքացրեք այն:

9. Լայնացնում ենք կոշիկները սառնախցիկում


Եվս մեկ միջոց՝ շատ փոքր կոշիկը լայնացնելու: Սակայն այս անգամ օգտագործում ենք ոչ թե տաքությունը, այլ ընդհակառակը՝ սառնությունը: Հարկավոր է երկու փակվող փաթեթիկների մեջ ջուր լցնել և դնել կոշիկի գուլպայի մեջ: Թողեք փաթեթներով կոշիկները ողջ գիշեր և առավոտյան թողեք, որ սառույց իր բնական եղանակով հալվի՝ 20 րոպեի ընթացքում:

10. Իրար «կպցրեք» մատները, եթե բարձրակրունկ կոշիկ եք հագնելու


Տարօրինակ է հնչում, սակայն կանայք գիտեն, որ բարձրակրունկներ կրելիս հաճախ մեր ոտքերը կարծես դեֆորմացվում են: Չէի՞ք ցանկանա ոտքը «հարմարավետ տեղավորել» կոշիկի մեջ և այլս ոչ մի ցավ չզգալ: Կօգնի հասարակ պլաստիրը: Իհարկե, այս մեթոդը չարաշահել պետք չէ, սակայն այն հաճախ կարող է ուղղակի փրկել Ձեզ:

ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր Կամենդատյան