«Ախավա» միջազգային երաժշտական փառատոնում կհնչի հայկական հոգևոր երաժշտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 8-11-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվում է «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, փառա տոնի շրջանակում կներկայացվի նաև հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:
Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա սեպտեմբերին 11-ին: Հայկական հոգևոր երաժշտության լավագույն նմուշներ կկատարի Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Որպես մենակատար հանդես կգա Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ միջազգային մրցույթների դափնեկիր Լիպարիտ Ավետիսյանը:
Համերգի խորհրդատուն է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննսիյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



