Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես գլխապտույտի հասցնել տղամարդուն

ԼԱՅՖ

1. Կինը ցանկացած իրավիճակում պետք է կին մնա

Ցավոք սրտի, մեզանից շատերը մոռանում են դա: Մեր գլխավոր թերությունն ավելորդ հուզականությունն է, որը դրսեւորվում է, երբ մեզ ջղայնացնում են: Շատ հաճախ կատաղության մեջ մենք շատ բառեր ենք ասում, որոնց համար հետո ափսոսում ենք, երբ ջղայնությունն անցնում է, եւ այնպիսի արարքներ ենք թույլ տալիս, որոնց համար հաճախ ամաչում ենք: Այդ պատճառով ցանկացած իրավիճակում պետք է սովորել ինքն իրեն ձեռքը հավաքել: Եթե դուք սովորեք դա, մեծապես աչքի կընկնեք նրա բոլոր ծանոթների ֆոնին: 

2. Նրա համար առեղծված դարձեք

Սիրելիին արցունքոտ հաղորդագրություններ մի ուղարկեք, եթե նա մի երկու օր չի հիշեցրել իր մասին:  Դուք չպետք է 100 տոկոսով պատկանեք ձեր տղամարդուն: Երբ տղամարդը գիտակցում է, որ կինն ամբողջությամբ պատկանում է  իրեն եւ ինքը ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամի կարող է տեսնել նրան, ամբողջ ռոմանտիկան կորում է. նա կարող է երկար մնալ աշխատավայրում,  ձեր ժամադրությունների փոխարեն հանդիպել ընկերներին` նույնիսկ մոռանալով չեղյալ համարել ժամադրությունները: Եվ այդ ամենը նրա համար, որ գիտե, որ հերիք է զանգել եւ ներողություն խնդրել, եւ դուք անմիջապես նրա ոտքերը կընկնեք եւ կներեք նրան:  

3. Մի վախեցեք կորցնել ձեր տղամարդուն

Եթե վախենաք, շատ շուտով նա ձեզ հետ այնպես կխաղա, ինչպես խամաճիկի հետ: Նրան ցույց տվեք, որ դուք առանց իրեն էլ, երեկոն անցկացնելու շատ տարբերակներ ունեք: Եվ շուտով արդյունքներն իրենց սպասել չեն տա: 

4. Հարգեք ձեզ

Եթե անհրաժեշտ է ընտրել արժանապատվության եւ հարաբերությունները պահպանելու միջեւ, միշտ ընտրեք արժանապատվությունը: Դուք պետք է տղամարդուն անմիջապես ցույց տաք, որ չի կարելի ոտքերը մաքրել ձեզ վրա, որ դուք փալաս չեք, այլ շատ տղամարդկանց երազանքը:  Իսկ եթե նա դա չի հասկանում, թող կորի գրողի ծողը: Ձեզ պետք չէ այնպիսի տղամարդ, որը ձեզ չի հարգում: Շատ շուտով դուք կգտնեք այնպիսի տղամարդու, որն իրոք արժանի կլինի ձեզ:  

5. Անմատչելի եղեք

Անմիջապես մի համաձայնեք ժամադրության, ինտիմ հարաբերությունների, նույնիսկ եթե նրա տեսքից արդեն ձեր սիրտը սկսում է կատաղի խփել եւ ծնկները թուլանում են: Որքան քիչ հետաքրքրություն դրսեւորեք, այնքան նա շատ կտաքանա:  

6. Նրա համար մայրիկ մի եղեք

Պետք չէ չափից ավելի հովանավորել նրան: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Տղամարդը միշտ պետք է իրեն տղամարդ զգա, եւ ձեզ էլ, ամենայն հավանականությամբ, կոպիտ արու է անհրաժեշտ, ոչ թե հատակի փալաս, այդ պատճառով թույլ տվեք, որ նա ինքը որոշումներ կայացնի, նույնիսկ եթե հետո կափսոսա դրանց համար:  Բայց եթե արդեն անհնար է, մի մոռացեք ասացվածքը. «տղամարդը գլուխն է, կինը` վիզը»: Այնպես ուղղորդեք ձեր տղամարդուն, որ նա չկռահի դրա մասին: 

7. Հենց առաջին հանդիպումներին նրա հետ մի խոսեք լուրջ հարաբերությունների մասին

Դա կվախեցնի հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի: Ձեւացրեք, թե ձեզ էլ դրանք այնքան պետք չեն, որքան նրան, նույնիսկ եթե ձեր սիրտը ճմլվի այդ բառերից: 

8. Վստահություն ճառագեք

Ձեզ մի համեմատեք նրա այլ զուգընկերուհիների հետ: Դա հիմարություն է: Չէ որ դուք, ամենայն հավանականությամբ, անհամեմատ ավելի լավն եք, քան նրանք, եթե նա նրանցից հեռացել է ձեզ մոտ: Մտածեք այդ մասին: 

9. Կանացի եղեք

Դուք պետք է կանացի եւ քնքուշ տեսք ունենաք, ինչպես   «Փոքրիկ իշխանի» վարդը, այդ դեպքում ձեր արքայազնը կցանկանա պաշտպանել եւ հովանավորել ձեզ փխրուն ծաղկի նման:   Իսկ ձեզ հենց դա է պետք: Մի մոռացեք, որ դուք միշտ պետք է անթերի տեսք ունենաք: Դուք պետք է իդեալական մատնահարդարում ունենաք, իդեալական դիմահարդարում, կոկիկ, ոճային հագուստ, որն ընդգծում է կազմվածքի առանձնահատկությունները եւ թաքցնում է թերությունները: Մոռացեք շապիկի եւ սվիտրի հետ ջինսերի մասին: Դա հարմար է, բայց տղամարդկանց դա բոլորովին չի գրավում:  

10. Նրան հաճոյախոսություններ արեք

Մի մոռացեք հաճոյախոսություններ անել ձեր ընկերոջը: Տղամարդիկ դա շատ են սիրում: Նա հաստատ չի դիմանա, եթե սկսեք ականջին շշնջալ, թե ինչ լավն է, բարի, քնքուշ եւ ուժեղ: 

Եվ վերջապես. սիրեք ձեզ եւ ձեզ կսիրեն:  Եթե կինը սիրում է իրեն եւ իրեն արժանապատվորեն է վերաբերվում, տղամարդիկ էլ համապատասխանաբար կվերաբերվեն նրան:  

Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի