Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գուրգեն Դաբաղյանը՝ նոր տեսահոլովակի եւ առաջիկա անելիքների մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Ժողովրդական երգերի կատարող Գուրգեն Դաբաղյանն այսօր հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է «Հայն է գալիս» երգի ընտրության, տեսահոլովակի ստեղծման ու առաջիկա աշխատանքների մասին:

«Այս երգը շուրջ 25 տարվա պատմություն ունի: Այն գրել է Արտակ Օհանյանը՝ Գուսանը, ով Արցախյան պատերազմի մասնակից է եղել: Չնայած երգը երկար տարիներ է, ինչ գոյություն ունի, բայց ես հեղինակի կատարմամբ տարբերակը  շատ պատահական լսեցի ընդամենը մի քանի ամիս առաջ՝ յութուբի միջոցով ու որոշեցի այն իմ տեսակով ներկայացնել հանդիսատեսին»,- պատմեց Գուրգենն ու շարունակեց.

«Երբ որոշում կայացրեցի, որ երգն ունենալու է տեսահոլովակ, որոշեցեի նաեւ, որ պետք է համագործակցեմ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի հետ: Նրան վստահում եմ ու գիտեմ՝ յուրաքանչյուր պարագայում երգին համահունչ տեսահոլովակ կստեղծի»:

Եթե վերջին շրջանում Գուրգենը տեսահոլովակիների տեսքով համամետաբար դանդաղ էր աշխատում, ապա առաջիկայում այդ առումով ակտիվություն կցուցաբերի.

«Այս պահին արդեն իսկ նոր երգ կա, որի վրա աշխատում ենք: Այն եւս շատ շուտով տեսահոլովակ կունենա, սակայն աշխատանքները դեռ խմորման փուլում են, ու ինքս էլ շատ մանրամասներ չգիտեմ այս պահին հայտնելու համար: Միայն խոստանում եմ՝ հաջորդ տեսահոլովակն իրեն երկար սպասեցնել չի տա»,- նկատեց նա:

Գուրգեն Դաբաղյանը վերջին տարիներին հաճախ է մեկնում արտերկիր՝ հյուրախաղերի: Հարցին, թե երգիչն ինչի՞ հետ է կապում արտերկրում ավելի շատ համերգներ ունենալը, քան Հայաստանում, պատասխանեց.

«Իհարկե, ինքս էլ ուրախ կլինեի, եթե Հայաստանում եւս հաճախ համերգներով հանդես գայի, սակայն համերգների կազմակերպումն այնքան էլ երգչի ձեռքերում չէ, պետք է լինեն կազմակերպիչներ, ովքեր կհրավիրեն այս կամ այն համերգին մասնակցելու: Այնպես է ստացվել, որ արտերկրի մեր հայրենակիցները այս առումով ավելի ակտիվ են, ՌԴ-ի տարբեր քաղաքներում ու Եվրոպայում հաճախ են համերգներ կազմակերպում ու հրավիրում: Տասը օր է, ինչ վերադարձել եմ Հայաստան ու շատ շուտով պետք է կրկին մեկնեմ համերգների, ուրախ եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները սիրով սպասում են մեզ»:

Վերջում անդրադառնալով շուրջ մեկ տարուց ավել քննարկվող Գուրգեն Դաբաղյանի եւ Քարդաշյանների ընտանիքի համագործակցությանը՝ երգիչը նշեց.

«Այդ մասով դեռեւս նորություններ չկան, երբ լինեն հստակ անելիքներ, ինքս կհայտնեմ բոլորին»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին 15-ամյա դպրոցականը հրդեհել է սեփական տունը՝ ծնողներին սպանելու համարԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանՆախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Մահացել է «Աննա Կարենինա»-ի դերասանուհի Ֆիլիդա ԼոունԻսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել