Արցախի պողոտայի 18ա շենքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արցախի պողոտա թիվ 18ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ թիվ 29 բնակարանի պատշգամբում (պատկանում է Վ. Ծ.-ին) 3 կգ տարողությամբ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով. ջերմահարվել է պատշգամբի փրփրապլաստե թիթեղը՝ 0,2 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել ՝ 17.08-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



