Մանկավարժական համալսարանում ուսանողների թվի կրճատումն ազդում է միայն դասախոսների վրա, բայց ոչ ծախսերի կրճատման, «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մենք անդրադարձել էինք Մանկավարժական համալսարանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, որ համալսարանի ղեկավարությունը, պատճառաբանելով ուսանողների թվի նվազումը, լայնածավալ կրճատումներ է սկսել պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում, հեռուստալրագրության ամբիոնում աշխատանքից ազատվել է 3 դասախոս, մի քանիսի էլ ծանրաբեռնվածությունն է իջեցվել։ Եվ կրճատվել են հատկապես երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը։ Պարզվում է, սակայն, որ ուսանողների թվի կրճատումն ազդում է միայն դասախոսների վրա, բայց ոչ ծախսերի կրճատման։ Մանկավարժական համալսարանի կայքում տեղադրված 2016թ. գնումների պլանով նախատեսվում է գնել 20 մլն. դրամ արժողությամբ մեքենա։ Հավանաբար, համալսարանում որոշել են, օրինակ, «Պրադոյով» ման գալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



