ՌԴ ՆԳՆ հակակոռուպցիոն բաժնի պաշտոնյայի տանն ու գրասենյակում պարկերով փողեր են հայտնաբերվել. լրատվամիջոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի աշխատանքային գրասենյակում ու տանն իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փողով լի պարկեր: Այս մասին ռուսական ТАСС գործակալությանը պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Հայտնաբերված գումարի աղբյուրը ճշտվում է: Զախարչենկոն հարցաքննվել է որպես կասկածյալ, իր մեղքը նա չի ընդունում:
Մոտ ժամանակներս դատարանը կքննի գործը, որով Զախարչենկոն մեղադրվում է առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:
РИА Новости գործակալության աղբյուրները հայտնում են, որ գնդապետ Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է մոտ 123,5 մլն ԱՄՆ դոլար գումար: Ձերբակալության պահին Զախարչենկոյի մոտ անձամբ գտնվել է 20 մլն ռուբլի գումար:



