Անջելինա Ջոլին՝ Հորդանանում սիրիացի փախստականների ճամբարում
ՖՈՏՈԱնջելինա Ջոլին, ինչպես գիտեք, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպանն է: 41-ամյա դերասանուհին նվիրված է իր գործին, երեկ նա Լոնդոն էր ժամանել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը նվիրված գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնի ու ԱՄՆ ՊՆ քարտուղար Էշ Քարթերի հետ: Էնջին ելույթ է ունեցել 80 երկրներից ժամանած գագաթաժողովի մասնակիցների առաջ:
Անմիջապես իր ելույթից հետո Ջոլին մեկնել է Հորդանան՝ այցելելու Ազրաքի ճամբար ու այնտեղ էլ ելույթ է ունեցել: Նա միջազգային համայնքին կոչ է արել վերջ տալ Սիրիայում ձգձգվող ռազմական հակամարտությանն ու ավելացնել փախստականներին տրամադրվող աջակցությունը:
«Մեր պատասխանատվության ու մեր գործողությունների միջեւ խզումը երբեք այսքան հսկայական չի եղել»,- հայտնել է դերասանուհին:
Ջոլին դատապարտել է հումանիտար կազմակերպությունների ֆինանսավորման պակասը ու սիրիացի փախստականներին պատշաճ աջակցության համար ՄԱԿ-ի միջոցների անբավարարությունը: Նա շեշտել է, որ բռնությունը չի հանդարտվում, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողանում միասնական դիրքորոշման հանգել երկրում իրավիճակի կարգավորման ուղիների հարցում:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AFP, Getty, Reuters