Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Իրանը պատրաստվում է ՌԴ-ի հետ ընդլայնել համագործակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
«Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցութունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում»,-ասել է Ջահանգիրին:
Նա հավելել է, որ Թեհրանը ցանկանում է Մոսկվայի հետ զարգացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: «Այն, որ Ռուսաստանը փոխանցում է մեզ С-300 համալիրը, վկայում է այն մասին, որ համագործակցությունը զարգանում է»,- ասել է Իրանի փոխնախագահը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



