Մալավիում վթարի հետեւանքով 15 մարդ է զոհվել, 40-ն էլ՝ վիրավորում ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալավիում երկու միկրոավտոբուսների ու շինարարական ինքնաթափի բախման հետեւանքով 15 մարդ է զոհվել ու 40-ն էլ՝ վիրավորվել, հայտնում է «Սինհուան»:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Մզուզու քաղաքում:
Գործակալության տվյալներով շինարարական ընկերության մեքենան բախվել է երկու միկրոավտոբուսների, որոնցից մեկում դպրոցականներ էին, որոնք Կարոնգա սահմանամերձ շրջան էին ուղեւորվում՝ երգչախմբային փառատոնի:
Նշում են, որ միկրոավտոբուսներից մեկի կտրուկ մանեւրի պահին հետեւի փեղկերը բացվել են, ինչի հետեւանքով էլ ուղեւորները դուրս են թռել ավտոբուսից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



