Samsung ընկերությունը խորհուրդ է տալիս փոխարինել Galaxy Note 7 հեռախոսները պայթելու սպառնալիքի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարավկորեական Samsung ընկերությունը խորհուրդ է տվել սպառողներին մի կողմ դնել Galaxy Note 7 սմարթֆոնները եւ հնարավորինս արագ ձեռք բերել նորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Galaxy Note 7 հեռախոսները վաճառքի էին հանվել օգոստոսի 19-ից աշխարհի 10 երկրներում: Ռուսաստանում այն պետք է սկսեին վաճառել օգոստոսի 26-ին, սակայն պաշտոնական բացումը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 16-ը: ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Samsung-ը կդադարեցնի Galaxy Note 7 հեռախոսների վաճառքը մարտկոցների հավանական պայթյունի պատճառով: Ընկերությունը հայտարարել էր, որ անվճար կփոխարինի բոլոր Galaxy Note 7 հեռախոսները նոր տարբերակներով: Թերություններ ունեցող հեռախոսների վաճառքը դադարեցված է:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



