Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտեֆաքս»-ը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական հարցը Ժնևում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների համատեքստում»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ընդգծվել է շահագրգիռ կողմերի ընկալումը Սիրիայում կրակի դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ:
Ժնևում կայացած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտողար Ջոն Քերիի բանակցությունները տևել են 14 ժամ, որի արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել 5 փաստաթղթի շուրջ` ուղղված Սիրիայում կայունության հաստատմանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



